Կրկին կրակահերթեր Տավուշի մարզի ուղղությամբ

Դիվերսիա բանակԱդրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ: Կրակոցներ հնչում են Տավուշի մարզի ճակատի ողջ երկայնքով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե երբ են սկսել կրակոցները և ինչ զինատեսակներ են գործածվում՝ Հովհաննիսյանը նշել է, որ մանրամասները դեռ ճշտվում են, և Պաշտպանության նախարարությունը սահմանում տիրող զարգացումներին համընթաց հայտարարություն կանի:

Արդեն մի քանի օր է` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է, սակայն, ինչպես հավաստիացնում են Պաշտպանության նախարարությունից,  ռազմական լայնածավալ գործողությունների համար հստակ նախանշաններ չկան:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդը ժամեր շարունակ կրակահերթի տակ է պահել սահմանամերձ գյուղերը՝ կրակելով միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Օգտագործվել են տարբեր տրամաչափի արկեր, ականանետեր և դիպուկահարներ: Երկու քաղաքացիական անձ վիրավորվել է։

Դիտվել է 214 անգամ
 


Այս թեմայով