Կրթության նախարարի ցինիկ ինքնամաքրմանը լավագույնս արձագանքել է ՀՀ քաղաքացին

14e726301c9b553398db12316163_1161898100491868_420972699040122638_nՕմբուդսմենի ֆեյսբուքյան էջում նյութ է տեղադրված, որում քաղաքացի Բեթղեհեմ Արաբյանն անդրադարձել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Ստորև ներկայացնում ենք քաղաքացի Արաբյանի հրապարակումը՝

«Հիմա էլ Աշոտյանին անցնեմ, ինչքան ասում եմ չանդրադառնամ, չի լինում….չիջնելով իր մակարդակին բավականին քիչ կասեմ. Աշոտյանն անդրադառնալով ՄԻՊ-ի հրապարակմանը` սարսափելի պայմաններում գտնվող թիվ 16 հատուկ դպրոցին, ասում է. <<Այդ դպրոցը ԿԳՆ ենթակայության էր, և մենք գիտեինք այդ խնդիրները` առանց իր շոուների: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը>>, -ասել է Աշոտյանը:
Իսկ որ գիտեք ու ոչ մի բան չեք անում, ավելի վատ:
Մենակ էսքանի համար կառաջարկեմ Աշոտյանին ընդամենը մեկ օր իր երեխաների հետ գնալ ու մնալ այս դպրոցում: Ինչ մնում է խարխլված հեղինակության վերականգմանը, ապա, հավանաբար Աշոտյանի մոտ անցել է Բաղրամյան պողոտայի ազդեցությունը, ոչինչ, կարող է մեծ հաճույքով հետևել ՖԱՖ-ի հավաքներին ու հայերեն բացատրական բառարանում իր ազգանունը որպես նոր իմաստ արտահայտող բառ ավելացնել: Գոնե որպես ԿԳ նախարար էդքանը մնա իրենից»:

Դիտվել է 288 անգամ
 


Այս թեմայով