«Կրեմլյան զեկույցում» ընդգրկվել են գրեթե բոլորը

Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը, ինչպես հայտնի է, հրապարակեց այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը»: ԱՄՆ համար ոչ ցանկալի անձանց ցանկում նշված է 210 անուն: Համառոտ ասած, այնտեղ են բոլորը, կամ գրեթե բոլորը, չնչին բացառություններով: 

Պուտինի անմիջական շրջապատը ներկայացնող և վարչակարգի մաս կազմող անձանց թվում նշված է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, բոլոր փոխվարչապետները կառավարության կազմի ողջ կազմը:

Ռուսաստանցի մեծահարուստներից՝ ցանկում հայտնվել են միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, Վագիտ Ալեքբերովը, Արաս Ագալարովը, Ալիշեր Ուսմանովը, Սուլեյման Կերիմովը, ռուսական պետական կորպորացիաների ղեկավարներից Ալեքսեյ Միլերը, Իգոր Սեչինը և այլոք: Կրեմլում արդեն հայտարարել են, որ արժանի պատասխան կտան այս զեկույցին, սակայն հասկանալի է, որ նախընտրական շրջանում օլիգարխիկ կապիտալի ներկայացուցիչների անունների նման շրջանառությունը, կարող է առանձնապես դրական ազդեցություն չունենալ Ռուսաստանի գործող նախագահ Վ. Պուտինի հեղինակության վրա:

Հիշեցնենք, որ «Կրեմլյան զեկույցն» իրենից ներկայացնում է վերլուծական նյութ՝ պաշտոնատար անձանց և խոշոր ձեռնարկատերերի ցուցակով, ովքեր կապված են ռուսական իշխանությունների հետ և ովքեր տեսականորեն կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Փաստաթուղթը մշակել է ԱՄՆ ֆինասների նախարարությունը՝ Պետդեպի և հատուկծառայություննրի աջակցությամբ։

Այս թեմայով