Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հակառակորդն այս գիշեր անկանոն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ

Հակառակորդն այս գիշեր անկանոն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ

սահման

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Դիտվել է 37 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy