Կրակոց Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ. Ռուսաստանը հեղափոխությու՞ն է նախապատրաստում

Երեկ ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինսիտուտի տնօրեն, «Единая Россия» կուսակցության անդամ Սերգեյ Մարկովը «Вестника Кавказа» պարբերականի հետ զրույցում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել.«Մենք վաղուց ենքհետևում, որ Հայաստանի իշխանությունները անհրաժեշտ կոշտություն չեն ցուցաբերում, որպեսզի ճնշեն արտասահմանյան կազմակերպությունների հակառուսական ծրագրերի ֆինանսավորումը և իրենք են ստեղծում նյութական հենք հակառուսական քաղաքականության համար, փառաբանելով այնպիսի գործիչների ինչպիսին է Գարեգին Նժդեհը»,-ասել է Մարկովը:

Այս հայտարարությունը իսկապես ուշագրավ է: Իհարկե առաջին անգամ չէ, երբ Մարկովը խոսում է Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների մասին, սակայն առաջին անգամ է, որ նա այդ տրամադրությունների մեծացման մեջ մեղադրում է իշխանություններին: Ավելին իշխանություններին մեղադրում է հակառուսական քաղաքականություն իրականացնելու մեջ: Մարկովը նաև խոսում է իշխող ՀՀԿ-ի գաղափարական հենասյուն համարվող Գարեգին Նժդեհի մասին՝ նրան ևս դիտարկելով հակառուսական քաղաքականության խորհրդանիշ: Այս ամենի հետ մեկտեղ Մարկովը հայտարարում է, որ հայաստանը կարող է Ռուսաստանի համար դառնալ թշնամական երկիր ինչպիսին Ուկրաինան է:

Մարկովը ռուսական քաղաքական թաթերաբեմում անհայտ գործիչներից չէ: Նա իշխող կուսակցության ցուցակով եղել է Պետական Դումայի պատգամավոր, նրա ղեկավարած ինսիտուտը վայելում է պետության լիակատար աջակցությունը: Հաճախ Մարկովը հրապարակային խոսում է խնդիրների մասին, որոնց մասին պաշտոնական Մոսկվան չի ցանկանում խոսել: Երբ Մարկովը խոսում է նման խնդիրների մասին շատերը հասկանում են, որ դա իրականում խոսում է պաշտոնական Մոսկվան:

Հիմա երբ Մարկովը նման մեղդարական տոնով է խոսում Հայաստանի իշխանությունների մասին և հայտարարում է, որ Հայաստանը կարող է դառնալ թշնամական երկիր Ռուսաստանի համար նշանակում է Մոսկվան ցանկանում է հստակ մեսինջ հասցնել Հայաստանի իշխանություններին:

Սա փաստորեն կրակոց է Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ: Եվ եթե Հայաստանի իշխանությունները այս խոսքերից հետևություններ չանեն, ապա Ռուսաստանը Հայաստանում կանի այն ինչ փորձեց անել Ուկրաինայում՝ ներքին խժդժություն կկազմակերպի:

 


Այս թեմայով