Home » Real Politik » «Կրակոց» Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ

«Կրակոց» Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ

gagik-tzarukyan-2Այն, ինչ տեղի է ունենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության շուրջ, միանշանակ հաստատում է այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարությունը իշխանություններին խիստ անհանգստանալու տեղիք է տվել: Գագիկ Ծառուկյանի խիստ կառուցողական ելույթը միանշանակ այդպիսի ազդեցություն պետք է ունենար իշխանությունների վրա: Քաղաքական դաշտում ստեղծվեց մի նոր իրավիճակ, երբ հասարկության հիմանական խնդիրների լուծումը, որոնք առկա են պետական կառույցների հետ, իր վրա վերցրեց ԲՀԿ-ն:Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց, որ իր կուսակիցները պարտավոր են ոչ թե նստել աշխատասենյակներում, այլ մշտական շփման մեջ լինել հասարկության հետ: Միանշանակ հասկանալի էր, որ ԲՀԿ-ին նման ժողովրդականությունը չէր «ներվելու» և իշխանական վերնախավը անելու էր ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ին շեղի այդ ուղուց: «Արարատցեմենտում» տեղի ունեցած միջադեպը կարելի է համարել «կրակոց» Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած կուսակցության ուղղությամբ: Այդ միջադեպին հետևած ԲՀԿ-ականների հայտարարությունները և քաղաքական կեցվածքը եկան ապացուցելու, որ նման կերպ իշխանությունները հարցեր չեն կարողանալու լուծել և այդ գործելակերպը իշխանությունների համար միայն նորանոր դժվարություններ է առաջացնելու: ԲՀԿ-ականների հայտարարությունները ցույց տվեցին, որ իրենք շարունակելու են գործել կուսակցության ղեկավարի վերջին հայտարարության ոգուն համապատասխան: Այս ամենը վստահաբար կարելի է ասել, որ հասկացել են նաև իշխանական շրջանակներում և, ամենայն հավանականությամբ, ներկայումս այլ ճանապարհներ են փնտրում ԲՀԿ-ի ընթացքը կանգնեցնելու համար:

Դիտվել է 1,390 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy