Կրակոցներ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի ուղությամբ

defaultԵրկու անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ և փախուստի դիմել, երբ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել, հաղորդում է BBC-ն:

 

Դեպքի հետևանքով ոչ ոք չի վիրավորվել:

 

Այս հարձակումը տեղի է ունեցել Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումից մեկ ժամ անց: Պայթյունի հետևանքով առնվազն յոթ հոգի է վիրավորվել, այդ թվում՝ հինգ ոստիկան:

 

Հարձակումները տեղի են ունենում Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների միջև լարվածության ֆոնին:

 

Թուրքիան վերջերս նաև հայտարարել է, որ ավելի ակտիվ դեր է ստանձնում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

 


Այս թեմայով