Home » ՊԱՏԱՀԱՐ » Կրակոցներ` սպանելու դիտավորությամբ

Կրակոցներ` սպանելու դիտավորությամբ

231856491395744102Մարտի 22-ին, ժամը 23.05-ին, 1961 թ. ծնված Ջիվան Հ.-ից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, երբ որդին` 1987 թ. ծնված Վարուժան Հ.-ն, Ծովակ գյուղում իրենց «Բոբակատ Ս-630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն, 1988 թ. ծնված Ռուբեն Ղ.-ն, 1985 թ. ծնված Աբգար Հ.-ն, 1993 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1970 թ. ծնված Մխիթար Հ.-ն, անհիմն պատճառով, նախապես իրենց հետ վերցրած մետաղյա ձողերով հարձակվել և վնասել են տրակտորը, ինչից հետո Մխիթար Հ.-ն Վարուժան Հ.-ին սպանելու դիտավորությամբ` իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ա.-ին, Ռուբեն Ղ.-ին, Աբգար Հ.-ին, Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Մխիթար Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 35 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy