Կրակոցներ Կոտայքի մարզում. կա 3 զոհ

12239650_10153873487535809_382130140658937234_nԱղբյուրը հայտնում է, որ մահացածներն են` Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, 35-ամյա Վահե Գալստյանը և 25-ամյա Վարդան Գալստյանը: Նրանք հարազատ եղբայրներ էին, իսկ մյուս մահացածն է Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

 

22.08


Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Այս մասին գրում է shamshyan.com կայքը, որի տեղեկություններով՝ կա 3 զոհ:
Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ սպանվածներից 2-ը հարազատ եղբայրներ են: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Դիտվել է 96 անգամ
 


Այս թեմայով