Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

krakocՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 8-ն անց 10-ին. զանգահարել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Շմավոնյանը և հայտնել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են եղել, փողոցում վիրավոր կա, իրավախախտները հեռանում են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, ուղևորներից մեկը զինված է։

 

Նկատելով, որ քաղաքացիներն արդեն տուժողին օգնություն են ցուցաբերում, Շմավոնյանը սկսում է հետապնդել հեռացող «Օպելին»՝ միևնույն ժամանակ օժանդակ ուժեր կանչելով։
Եվս 10 րոպե, և ոստիկանության ՊՊԾ գնդի ու Կենտրոնականի բաժնի ծառայողների օգնությամբ Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Երևանի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Դավիթ Հարությունյանը, 1988 թ. ծնված Երջանիկ Մարտիրոսյանը, 1992 թ. ծնված Լևոն Ադամյանը և «Օպելի» վարորդ, 1971 թ. Արթուր Աբրահամյանը:

 

Պարզվեց, որ Հարությունյանը, Մարտիրոսյանը և Ադամյանը ժամը 8-ի սահմաններում Չարենցի 5 հասցեի մոտ վիճաբանության մեջ են մտել ոմն Արմենի ու Գևորգի հետ: Այդ ընթացքում Հարությունյանը կրակոցներ է արձակել «Բայկալ» մակնիշի օդաճնշիչ ատրճանակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Արմենի ու Գևորգի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն, որով կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները:

Դիտվել է 425 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy