Կրակոցներ Երևանի Մետաքս թաղամասում. կա 4 վիրավոր

3911145Այսօր` հոկտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Երևանի Մետաքս թաղամասում:Ժամը 00:10-ի սահմաններում Էրեբունի և թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Վահան Գևորգյանը, 27-ամյա Վլադիմիր Գևորգյանը, 27-ամյա Արման Ավագյանը և 31-ամյա Արամ Սրապիոնյանը: Վահան Գևորգյանը գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրան վիրահատել են, Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքով և «լյարդի վնասվածք» ախտորոշմամբ: Մյուս 3-ի վիճակը կայուն ծանր է :Կրակոցները տեղի են ունեցել Խորենացի փողոցում` Մետաքս թաղամասում գործող «ՎԻՎԱՌՈ» ընկերության մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ:Փաստի առթիվ  քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 112 անգամ
 


Այս թեմայով