Կրակոցներ Գեղարքունիքում

Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել. ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կ.-ից, որ Կարճաղբյուր գյուղում ավտոմատից կրակել են իրեն պատկանող «ԿՌԱԶ» մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ 50-ամյա Արսեն Ա.-ին պատկանող մթերային խանութի մոտ կայանված է եղել «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 6 հատ 7.62 տարմաչափի /ԱԿՄ/ ինքնաձիգի կրակված պարկուճ, 2 հատ դատարկ գնդակի միջուկ, իսկ ավտոմեքենայի հովացման համակարգի վրա հայտնաբերվել են 7 հատ գնդակի վնասած հետքեր:

Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը. նավ Կարճաղբյուր գյուղի բնակիչ է և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռուբեն Կ.-ն աշխատում է «ԻՄՊԻԳՐԱ» ՓԲԸ-ի տնօրեն:

 


Այս թեմայով