Կրակոցներ Արարատում, կա մեկ վիրավոր. Ոստիկանություն

Ոստիկանությունը հաղորդում է, որ հունվարի 5-ին, ժամը 23.50-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Արարատ քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ զենք են բարձրացրել իրենց վրա, կան վիրավորներ:

«Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23.30-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի շենքերից մեկի հարակից տարածքում, մի քաղաքացի «Տոյոտա Պրադո» մեքենայի միջից որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մի հոգի ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ. տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։
Ոստիկանները պարզել են կրակոցներ արձակած անձի ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն», — ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Այս թեմայով