Կրակոցներ Արարատի մարզում

krakoc-e1352709647585Մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղում ՀՀԿ-ական գործող եւ վերընտրված գյուղապետի կողմից կրակոցներ են հնչել: Միջադեպը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհիվ կոծկվել է, ոստիկանությունում հարուցված քրգործը՝ փակվել: Այստեղ առաջադրվել են ՀՀԿ-ական Արմեն Եղոյանը (ով նաեւ վերընտրվել է) եւ անկուսակցական  Պարույր Մնացականյանը, որին, ըստ որոշ լուրերի, սատարում էր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Ընտրություններից օրեր առաջ երկու համախոհների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, բանը հասել է նրան, որ ՀՀԿ-ական Արմեն Եղոյանն օդ է կրակել, իսկ նրան ու իր կողմնակիցներին այնպես են ջարդել, որ ընտրությունների օրը Եղոյանն ու եղբայրը մուգ սեւ ակնոցներով են շրջել: Մարզպետ Արամայիս Գրիգորյանի հովանավորչությունը վայելող գյուղապետը «ջրից չոր է դուրս եկել» եւ այժմ կրկին վայելում է իր աթոռը:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

 


Այս թեմայով