Կրակոցներ Արագածավան համայնքում. կա 2 զոհ և 1 վիրավոր

collage1Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում այս գիշեր հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով կա 2 զոհ և 1 վիրավոր:

Տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ըստ Shamshyan.com–ի՝ մահացածներն են 40-ամյա Ա. Խ.–ն և 49-ամյա Վ. Գ., իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խ.–ի եղբոր որդին է՝ 32-ամյա Ա. Խ.–ն: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել են «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված են:

Դիտվել է 165 անգամ
 


Այս թեմայով