Կրակել են Գերմանիայում ԼՂՀ Ներկայացուցչի տան վրա (Photo)

12122Գերմանիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա անհայտ անձինք հարձակում են իրականացրել: Այս տեղեկատվությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: «ԼՂՀ արտգործնախարարությունն ուսումնասիրում է դեպքը: Փաստեր, որ դեպքը կապված է Հարություն Գրիգորյանի մասնագիտական գործունեության հետ, չկան»,- ասացին Արցախի ԱԳՆ-ից` հավելելով նաև, որ հարձակման ժամանակ հրազեն չի կիրառվել, այլ միայն կոտրվել է պատուհանի ապակին:
Ավելի վաղ ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել հարձակման վերաբերյալ, որտեղ հայտնել էր, թե Գրիգորյանի տան վրա կրակել են: «Դեպքը հավանաբար կապված է Հարություն Գրիգորյանի` վերջին ժամանակներս ցուցաբերած ակտիվության հետ»,- նշել էր նա` հիշեցնելով նաև, որ ավելի վաղ տան դիմաց հայտնվել էր հայերին վիրավորող գրություն, որն Արցախի ներկայացուցիչը լուրջ չէր ընդունել:

Դիտվել է 55 անգամ
 


Այս թեմայով