Կրակել են գեներալ Մանվելի որդու մեքենայի ուղղությամբ. կա վիրավոր

1453956624_karennԷջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին Politik..am-ին ասաց նրան աջակցող, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը  23:30-ի ժամանակահատվածում, Էջմիածնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել: Կրակոցները հնչել էին «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է թեկնածու Արթուր Թումանյանը:

 

Դիտվել է 776 անգամ
 


Այս թեմայով