Home » ԺԱՄԱՆՑ » Կտեսնեք ուրիշ Օֆելյա Համբարձումյան. հարցազրույց «Օֆելյա» ֆիլմի ռեժիսորի հետ. news.am

Կտեսնեք ուրիշ Օֆելյա Համբարձումյան. հարցազրույց «Օֆելյա» ֆիլմի ռեժիսորի հետ. news.am

11059465_776554595785178_8279116491008526484_nԺողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին պատմող «Օֆելյա» ֆիլմն էկրաններին կլինի արդեն մի քանի շաբաթից:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հայկ Վարդանյանը խոսել է «Օֆելյա»-ի առանձնահատկությունների մասին:

Հայկ, ինչո՞ւ որոշեցիր ֆիլմ նկարահանել Օֆելյա Համբարձումյանի մասին:

Ժողովրդական երգը, հատկապես Օֆելյա Համբարձումյանի երգը միշտ մեր տանը հնչել է, մեր ընտանիքի անբաժան մասն է եղել: Երբ տարիներ առաջ ծանոթացա Գագիկ Սուրենյանի հետ, ուսումնասիրեցինք Օֆելյա Համբարձումյանի արխիվները եւ հասկացանք, որ նրա մասին չկա ամբողջական ֆիլմ. հիմնականում Սովետական ժամանակների ֆիլմ-համերգներ են: Խնդրեցի Գագիկին, որ ինձ ծանոթացնի Օֆելյա Կարպովնայի հետ, քանի որ նրանք մտերիմներ են: Ծանթոցանանք եւ սկսեցինք նրան համոզելու գործընթացը: Սկզբնական շրջանում նա չէր համաձայնվում, շատ-շատերն էին փորձել իր մասին ֆիլմ նկարահանել, բոլորին մերժել էր: Կամաց-կամաց շփվելով, ինձ ճանաչելով՝ տվեց համաձայնությունը: Օֆելյա Համբարձումյանն այդ ժամանակ ինձ ասաց. «Երիտասարդ ես, փորձդ քիչ է, բայց տեսնում եմ քո սերն իմ արվեստի եւ իմ անձի նկատմամբ»:

Մանրամասնները սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 44 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy