Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կսրվեն Ռուբեն Հայրապետյանի և Յուրի Վարդանյանի հարաբերությունները (Վերլուծություն)

Կսրվեն Ռուբեն Հայրապետյանի և Յուրի Վարդանյանի հարաբերությունները (Վերլուծություն)

231685221386671946Այն տարիներին, երբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատկանում էր ԲՀԿ-ին, տարվա լավագույն մարզիկներին որոշում էր ոչ թե նախարարությունը` այլ լրագրողների ֆեդերացիան և պետք է նշել, որ այդ տարիներին լավագույն տասնյակում միշտ եղել են ֆուտբոլիստներ: Դա այն դեպքում, երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները մեղմ ասած այդքան էլ լավ չէին, բայց դա չէր անդրադառնում լավագույն մարզիկների ցուցակի կազմման վրա:
Կարելի է նկատել, որ այն ժամանակահատվածում և’ Գագիկ Ծառուկյանը, և’ Ռուբեն Հայրապետյանն իրենց անձնական հարաբերությունները միշտ չէր, որ խառնում էին սպորտի հետ:

Հատկանշականն այն է, որ այժմ, երբ նախարարի պորտֆելը, փաստորեն, այլևս չի պատկանում ԲՀԿ-ին և նախարարն է Յուրի Վարդանյանը` ում ի դեպ Ռուբեն Հայրապետյանը հրապարակայնորեն շատ հաճախ պաշտպանում է և նույնիսկ Վարդանյանին մեծարելու ճանապարհին քննադատում և փորձում է սևացնել Գագիկ Ծառուկյանի ներդրումը սպորտային դաշտում: Այսօր` նույն Յուրի Վարդանյանի գլխավորած նախարարությունը որևէ ֆուտբոլիստի չի ցանկանում ընդգրկել լավագույն մարզիկների տասնյակում: Ի՞նչ է սա նշանակում:

Արդյո՞ք Յուրի Վարդանյանը սրանով փորձում է ցույց տալ բոլորին, որ Ռուբեն Հայրապետյանն ազդեցություն չունի իր վրա և ինքն է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ու որևէ մեկին հաշվետու չէ: Եվ երկրորդ՝ արդյո՞ք սա ուղղակի օբյեկտիվ գնահատական է և Յուրի Վարդանյանն այս պարագայում ուղղակի օֆյեկտիվորեն կազմել է տասնյակ, որում մի գուցե պետք չէր, որ լինեն ֆուտբոլիստներ:

Մյուս կողմից՝ Ռուբեն Հայրապետյանը հայտնվում է վատ վիճակի մեջ, որովհետև ինքը հրապարակայնորեն պաշտպանում է Յուրի Վարդանյանին, բայց իր ղեկավարած ֆեդերացիան դուրս է մնում տասնյակից: Դա այն դեպքում, երբ իրականում մենք ունենք այնպիսի լավ ֆոիտբոլիստներ, ովքեր իսկապես օբյեկտիվորեն պետք է լինեն այդ տասնյակում:

Արդյո՞ք այս ամենի արդյունքում կսրվի Ռուբեն Հայրապետյանի և Յուրի Վարդանյանի հարաբերությունները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Յուրի Վարդանյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, եթե նրա հարաբերությունները սրվեն նաև Ռուբեն Հայրապետյանի հետ` Յուրի Վարդանյանը, փաստորեն, կմնա միայնակ և մեղմ ասած չի վայելի սպորտային աշխարհի երկու խոշորագույն խաղացողների աջակցությունը:
Արդյո՞ք այսպիսի պարագայում Յուրի Վարդանյանին կհաջողվի երկար պաշտոնավարել, թէ ոչ՝ ցույց կտա ժամանակը և արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանը կնեղանա Յուրի Վարդանյանից և այլևս նրան չի աջակցի` ևս ցույց կտա ժամանակը:

Դիտվել է 31 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy