Կստուգվի Հայաստանի՝ ատոմային զենք ունենալու մասին լուրերը

RDS-1Եվրամիությունը կստուգի Հայաստանի՝ ատոմային զենք ունենալու մասին լուրերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, ճեպազրույցի ժամանակ Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մեգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները: «Ես պետք է դա ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը չտարածման  և միջուկային զենքի վերաբերյալ: Մեր մոտեցումը պարզ է», — ասել է Կոցյանչիչը:

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ատոմային զենք ունի. «Մենք հնարավորություն ունենք ստեղծելու ատոմային զենք: Մենք ատոմային զենք ունենք»:

Դիտվել է 890 անգամ
 


Այս թեմայով