Կուրծք ծեծողների և կոկորդ պատռող քաղաքական գործիչների մեծ մասի համար գործարքի գնալն ավելի հավանական է

աժ3«Մի՞թե «քաղաքական գործիչ» հասկացության ձեջ մտնում Է լաչառությունը, կոկորդ պատռելը, կարծրատիպային սահմանափակումը և նարցիսիզմի հասնող ինքնասիրահարվածությունը։ Գացեև այդպես Էր։ Սակայն կյանքն առաջ Է գնում՝ չգիտեմ, թե որքանով Է աճում հասարակության գիտակցությունը և կրթական մակարդակը, բայց մարդիկ, հատկապես երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված Է դարձել և պակաս միամիտ։ Ընչազուրկ թոշակաոաներին հնարավոր Է խաբել ծեծված բանաձևերով՝ այստեղ առանձնապես ջանքեր Էլ պետք չեն՝ ատելություն և ցասում առաջացնելու համար, այդ քաղաքացիներից մի քանիսն այսպես թե այնպես կգան Ազատության հրապարակ։ Եթե դա Է խնդիրը, ապա «քաղաքական գործիչ» հասկացությանը, որին մենք սովոր ենք, չպտի որևէ ձևափոխման ենթարկվի։

Բայց քաղաքական ուճերի հավակնությունները կարծես թե այլ են՝ նրանք ուզում են կամ ընտրություններով գալ իշխանության, կամ էլ հեղաշրջում անել և գրավել Բաղրամյան 26-ը։ Երկու դեպքում էլ անհրաժեշտ են գիտակից, դատողանակ, գործունյա մարդկանց խմբեր. «հանցավոր ռեժիմի» մասին «նավթալինոտ» հայտարարություններով այդ մարդկանց ոտքի չես հանի։ Անհրաժեշտ է չծուլանալ և «զինվել» իրավիճակը շտկելու գործիքներով։ Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ կուրծք ծեծողների և կոկորդ պատռողների մեծ մասի համար գործարքի գնալն ավելի հավանական է»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով