«Կուսակցական» կարկուտ Արագածոտնում՝ ՀՀԿ-ի «պատվերով». «Չորրորդ իշխանություն»

հակակարկտային-կայան«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարել է, թե երբ Արարատյան դաշտում սկսում են պայքարել կարկտաբեր ամպերի դեմ, նկատվում է, որ «սեւ ամպերը շրջանցելով՝ թափվում են այլ տարածքների վրա, մասնավորապես Աշտարակի շրջանի, ապարանյան տարածքների վրա, նման մատների շարժ է զգացվում»։

«ՉԻ» — Փաստորեն կարկտահարությունների դեմ պայքարում նույնպես կոռուպցիոն ռիսկեր կան, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը ակնհայտ կողմնապահություն է ցուցաբերում՝ Արարատյան դաշտի ամպերր քշում է դեպի Արագածոտնի մարզ։ Որովհետեւ Արարատի ու Արմավիրի մարգպետները հանրապետականներ են, իսկ Արագածոտնի մարզպետը՝ դաշնակցական։ Հիմա հասկացա՞ր, թե ինչու են արտակարգ իրավիճակներն առանձնացրել տարածքային կառավարումից։ Որովհետեւ տարածքային կառավարման նախարարը դաշնակցական է եւ հակառակը կաներ՝ Արագածոտնի կարկուտը կուղարկեր Արարատյան դաշտ։

Կարծում ենք՝ ժամանակն է, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակեն միջպետական ճանապարհներ եւ պահանջեն, որ ԱԻՆ–ը կարկուտն ուղարկի այլ ուղղությամբ։ Ցանկալի է՝ Թուրքիա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով