«Կույս կանանց միավորում»-ը միանում է Արթուր Բաղդասարյանին

12734027_841131369331315_6039024219742980785_nՀարգելի սիրելիներս, սիրով տեղեկացնում ենք, որ այսօր տեղի ունեցավ նորաստեղծ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության բացումը։ Կուսակցությունը ներառում է 12 այլ կուսակցություններ և բազմաթիվ ՀԿ-ներ, մասնավորապես՝ «Լինենք բարի», «Սուրբ Սանդուխտ», «Տղամարդիկ», «Կանայք այսօր», «Փրկված մասունքներ» հիմնադրամ, «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միավորում, «Եղբայրական կազակ խաղաղապահների Բայազետ» և այլն։

Սույնով տեղեկացնում ենք, որ «Կույս կանանց միավորում» ՀԿ-ում ոգևորված են այս առիթով, և մենք նույնպես միանում ենք «Հայկական վերածնունդ միավորմանը», քանզի հայու գենի պահապան միությանն իր դյուցազուն ուխտն են բերելու «Նաիրյան ստինքներ» և «Կորով» շարժումները։ ԿԿՄ «Տիրամայր» հետազոտությունների կենտրոնը և «Թող որ աճեմ» խմբակը ևս միանում են նորաստեղծ կուսակցությանը։

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 280 անգամ
 


Այս թեմայով