Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կուզեր բիզնես ունենալ

Կուզեր բիզնես ունենալ

191500«Ցավոք սրտի, ես բիզնես չունեմ»: Այս մասին այսօր` հունվարի 29-ին հրավիրված ասուլիսին ասասց  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ արձագանքելով լրագրողների այն հարցին, թե երբ պատգամավորների աշխատավարձը բարձրացնում էին նրանք ասում էին, որ այդ դեպքում սոցիալապես անապահով քաղաքացիներին կօգնեն եւ հետաքրքրվեցին, թե օգնում են արդյոք:

«Ես աշխատել եմ թաղապետ , դրանից առաջ գործկոմի նախագահ: Սակայն բիզնեսներ չունեմ ու կարող եք հարցնել այն բնակչությանը, որտեղ աշխատել եմ եւ հարցնել՝ օգնե՞լ եմ նրանց, թե՞ ոչ: Բայց, ցավոք սրտի, ես բիզնեսներ չեմ ունեցել եւ չունեմ: Ես ասում եմ, ցավոք սրտի, որովհետեւ  գտնում եմ, որ սխալ եմ արել: Բայց իմ տեսակը չի կարող բիզնեսով զբաղվել»,- ասաց Մկրտիչ Մինասյանը եւ ավելացրեց, որ եթե բիզնես ունենար, ավելի մեծ հնարավորություն կունենար մարդկանց օգնելու:

Մանրամասնելով, թե ինչու իր տեսակը չի կարող բիզնեսով զբաղվել ասաց.«Ես իվիճակի չեմ: Բիզնեսմենը պետք է ներքին մղում ունենա: Արարող տեսակ լինի, իսկ ես այդ արարելու տեսակը իմ մեջ չունեմ: Ես դա իմ մեջ չեմ տեսնում,իսկ ով կարող է, միայն ողջունել կարելի է»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Դիտվել է 22 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy