Home » ՄԱՄՈՒԼ » Կորյուն Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով

Կորյուն Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով

Կորյուն Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառովԱրդարադատության նախարարի պաշտոնը արդեն 15 օր թափուր է, չնայած՝ Աժ կուլիսներում համոզված են:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարի պաշտոնը արդեն 15 օր թափուր է, չնայած՝ Աժ կուլիսներում համոզված են, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ պատգամավոր, պաշտպանության, ՆԳ և ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Կարծիք կա, որ Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով: Նախ նա Երևանի թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել, և իշխանությանը ժամանակ է պետք վերջնական կողմնորոշվելու համար, թե ով է այստեղ լինելու պատգամավորի իշխանական թեկնածուն արտահերթ ընտրություններում, որովհետև պատգամավորի՝ նախարար դառնալուց հետո 40-օրյա ժամկետում այդ ընտրատարածքում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Նահապետյանի նախարար նշանակվելու պարագայամ թափուր են մնալու նաև Աժ՝ վերը նշված հանձնաժողովի նախագահի և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնները, որոնք նույնպես զբաղեցնում է Նահապետյանը: Մեր տեղեկություններով, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի համար քննարկվում է պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի, իսկ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությանյանի թեկնածությունը: Չնայած այս քննարկումները շարունակվում են» ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 111 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy