Կոտրելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարծրատիպերը

Վերջին օրերի հայաստանյան լրահոսի հիմնական թեման Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն էր, իսկ ամենաշատ մեջբերվածը թերևս համաժողովի ընթացքում Արամ Առաջինի ունեցած ելույթը, որում Կիլիկիո կաթողիկոսը կոչ էր անում Հայաստանը չդիտել տուրիզմի և բիզնեսի միջավայր, այլ որպերս հավաքական հայության հայրենիք։ Ինչ խոսք, գնահատելի ուղերձ է ,և իրականում էլ Հայաստանը պետք է լինի այդպիսին, իսկ թե ինչ ճանապարհով և ջանքերի գնով պետք է հայկական պետականությունը ոչ միայն խոսքով, այլև գործնականում դառնա հայության հայրենիքը, թերևս բավական լայն թեմա է։

Այս հայտարարությունների և ուղերձների ֆոնին, համաժողովին զուգահեռ տեղի ունեցավ մի միջոցառում, որը ցուցյ է տալիս, թե ինչպես պետք է զարգանան Հայաստան-Սփյուռք կապերն ու հարաբերությունները։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բարձր առաջադիմությամբ լիբանանահայ ուսանողների բացառիկ հնարավորություն է տալիս ուսում ստանալ հայաստանյան հեղինակավոր բուհերում։ Հիմնադրամը հոգում է շուրջ 20 ուսանողի ուսման ծախսերը, բացի այս ակնհայտ է նաև այս գործունեությունը առավել ընդլայնելու միտումը։

Ըստ էության `նման միջոցառումը առավելապես ցույց է տալիս, թե ինչպես պետք է հայաստանյան յուրաքանչյուր հասարական, քաղաքական գործիչ ու գործարար մոտենա Հայաստան-Սփյուռք կապերին։ Միաժամանակ Ծառուկյանի նախաձեռնությունը գալիս է կոտրելու բոլոր այն կարծրատիպերը, համաձայն որոնց Սփյուռքը պետք է մշտապես հանդիսանա դոնոր ՝ այդ թվում է նաև ֆինանսական դոնոր հայկական պետականության համար։ Այստեղ թերևս կարելի էր հիշել Սփյուռքի նախարարի հայտնի արտահայտությունը, որը համառոտ ձևակերպմամբ հնչում էր մոտավորապես «մեկ սփյուռքահայ- հազար դոլար» ձևակերպմամբ։

Սակայն այս բավական տարօրինակ բանաձևը թողնելով մի կողմ, ուղղակի պետք է նշել, որ ինչքան Սփյուռքը ունի անելիք ու հնարավորություններ զարգացնելու մեկ ժողովրդի ,տարբեր հատվածների հարաբերություններն ու միասանական օրակարգ ստեղծելու համար, այնպես էլ Հայաստանն պետությունն ու հայաստանցիները։

Այստեղ թերևս պետք է շեշտել, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի այս նախաձեռնության, այսպես ասած վարակիչ լինելու պարագայում ռեալ քայլեր կարող են նկատվել ինչպես դեպի Հայաստան սփյուռքահայերի ներգաղթի, այնպես էլ հայրենաճանաչության առումներով։ Ընդ որում պետք է շեշտել, որ այս դեպքում հայրենաճանաչությունը միայն զգացական արտահայտություն չէ, քանի որ այլ բան է 10-20-օրով Հայաստան կատարված տուրիստական այցը, բոլորվին այլ բան է տարիներ շարունակ ուսումնառությունը Հայաստանում։ Այս հարցում թերևս մեկնաբանություններն էլ ավելորդ են։

Սակայն հենց այստեղ է ,որ առաջ է գալիս հաջորդ հարցը:

-Արդյոք ներկայիս հայաստանյան կառավարությունը ի զորու է ձևավորել այնպիսի օրակարգ, որտեղ տեղ գտնեն ոչ թե սփյուռքահայերից 1000 դոլար կամ որևէ այլ բան խնդրելուը մասին մտքերը, այլ ընդհակառակը՝ հայաստանյան կառավարությունը կլինի նախաձեռնողն ու զարգացնողը իրական ու գործնական սերտացման քաղաքականության։

Ի վերջո մեկ բարեգործական հիմնադրամը կարող է հասնել լուրջ արդյունքների, ապա մի ամբողջ կառավարություն պետք է որ կարողանա ավելի մեծ արդյունքներ գրանցել։ Չնայած մյուս կողմից այստեղ ամենակարևորը նման ցանկություն ունենալն է, արդյոք կա այդ ցանկությունը, թերևս մերվքաղաքացիները կարող են գուշակել՝ համադրելով վերևում նշված երկու միջոցառումները։

Նյութի աղբյուր՝ past.agency

 


Այս թեմայով