Կոտայքի մարզում 39–ամյա մարզիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ սրունքի միջաձիգ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի. Տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Հաճն քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 39-ամյա Վիգեն Շիրինյանն է, ով , ըստ տեղեկությունների՝ հրազենային վնասվածքները ստացել է Նոր Հաճն քաղաքի եկեղեցու մոտ:

Թե ինչ պայմաններում և ում կողմից է Վ. Շիրինյանը հրազենային վնասվածքներ ստացել՝ պարզվում է:

Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ վիրավորը մարզիկ է:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

 

Այս թեմայով