Կովալենկո Շահգալդյանը փորձել է համեստ երեւալ

kovalԿոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում փորձել է համեստ երեւալ: Նա իր բազմաթիվ կարողությունները՝ գազալցակայան, ռեստորան, տարբեր այլ օբյեկտներ, պարզապես թաքցրել է: Ամենակալվածատեր մարզպետի համարում ունեցող Շահգալդյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 3 մլն դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ահա նրա կինը՝ Գայանե Շահգալդյանը, պարզվում է՝ արտասահմանյան ավտոմեքենաների մեծ սիրահար է: Մարզպետի տիկնոջ անունով հայտարարագրվել է 21 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b6 եւ 28 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b7 մակնիշի մեքենաներ:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով