Կոչ ենք անում նախագահներին խուսափել բռնության թեժացումից. ԵԱՀԿ

ai413601ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մամլո հաղորդագրություն են տարածել՝ կապված տարածաշրջան իրենց այցի ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների մասին:

«Երևան ու Բաքու կատարած այցի ժամանակ անցկացվել են բարձր մակարդակով հանդիպումներ ու բանակցություններ յուրաքանչյուր նախագահի հետ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջնական լուծման նպատակով բանակցություններում առաջընթաց գրանցելու նպատակով արված վերջին առաջարկները:

Մենք ողջունում ենք նախագահների պատրաստակամությունը՝ մինչև այս տարեվերջ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, նրանք հանձնարարել են իրենց արտգործնախարարներին շարունակել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հանդիպման օրակարգը նախապատրաստելու նպատակով:
Մենք նաև ողջունում ենք շփման գծում հարաբերական խաղաղությունը, որը համընկել է երկու երկրներում վերջին ամիսներին կազմակերպված միջազգային կարևոր իրադարձությունների հետ:

Այդուհանդերձ, մենք մտահոգ ենք ներկայում տիրող լարվածության ուժեղացմամբ ու կոչ ենք անում նախագահներին խուսափել բռնության թեժացումից, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու համար:
Նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը տվյալներ փոխանակել անհետ կորածների մասին Կարմիր խաչի հովանու ներքո»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով