Կոչ ենք անում իշխանությունը խաղաղ փոխանցել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով. ԱՄՆ պետքարտուղարություն

Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը» ռադիոկայանը:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սահմաններում:

Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:

Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,– ասել է նա:

Այս թեմայով