Կոչ եմ անում անհարկի չշահարկել Գագիկ Ծառուկյանը անունը

գագիկՕրերս Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանկ քաղաքում նկատված ավտոբուսները,որոնք քաղաքացիներ էին տեղափոխում, որոշ լրատվամիջոցներ կապում էին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ։ Այս խնդրի պարզաբանման կապակցությամբ մենք զրուցեցինք հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանի հետ։

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու Սասուն Միքայելյանը երեկ լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե իբր ընտրության օրը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվել Հրազդան:

-Այս առնչությամբ ես հենց ընտրության օրը հստակեցրել եմ, որ վերոհիշյալ ավտոբուսները վարորդների սեփականությունն են և քանի որ այդ օրը նրանց համար հանգստյան օր էր, հետևաբար նրանց գործունեությունը որևէ առնչություն չունի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ: Թե իրենց հանգստյան օրերին վարորդներն իրենց սեփականություն հանդիսացող ավտոբուսներով ինչպիսի մասնավոր գործունեություն են ծավալում, դա ոչ մի առնչություն չունի Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հետ: Թե ինչու այս պարզագույն ճշմարտությունը հասկանալի չէ պարոն Միքայելյանի համար, դժվարանում եմ պատասխանել, սակայն որպես բարի խորհուրդ կոչ եմ անում անհարկի չշահարկել Գագիկ Ծառուկյանը անունը:

Դիտվել է 591 անգամ
 


Այս թեմայով