Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Կոշ» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կալանավորի դի՝ կախված վիճակում

«Կոշ» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կալանավորի դի՝ կախված վիճակում

inqnaspan_600x412.thumbԱրդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը Politik.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 30-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ազատազրկման դատապարտված 31–ամյա Ռոբերտ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:

 Գոռ Ղլեչյանը նշեց, որ վերջինս նախկինում եղել է չորս անգամ դատապարտված, իսկ ներկա գործում 2013 թվականին ազատազրկման է դատապարտվել ութ տարով:

 «Դին հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում գտնվող ճաշարանի հարակից արտաքնոցում»,- ասաց նա և նշեց, որ հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 80 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy