Կոնսենսուս կլինի՞

աժԻշխող հանրապետականը երեկ չէր կարողանում համաձայնության գալ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հետ` գազային ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իր հեղինակած նախագծի շուրջ, որն ԱԺ-ում երեկ բուռն քննարկման առարկա դարձավ: 

«Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը, որը ՀՀԿ-ն օրակարգ էր մտցրել պատգամավորների 1/3-րդի նախաձեռնությամբ, խորհրդարանը կշարունակի քննարկել այսօր: Ու թեեւ երեկվա քննարկումների ժամանակ կողմերը համաձայնության չէին գալիս, այդուհանդերձ, խորհրդարանի միջանցքներում շատ մեծ էին համարում հավանականությունը, որ իշխանական ու ոչ իշխանական ուժերը սույն հարցի շուրջ որոշակի կոնսենսուսի կգան: Գազային հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի քննարկումը կավարտվի այսօր, իսկ քվեարկության կդրվի վաղը: Հարցի քննարկումն ավարտելուց հետո սկսվելու է ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի հեղինակած օրինագծի քննարկումը, որն օրակարգ է մտել ոչ իշխանական պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

 

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով