Կոնգոյի հանրապետությունը սնանկ է

դոլարԿոնգոյի Հանրապետությունը հայտարարել է սնանկության մասին՝ կապված 478 մլն դոլարի պարտքը չվճարելու հետ: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով S&P-ի գործակալությանը:

Աֆրիկյան երկրի կառավարությունը չի վճարել պարտքերը մինչև հուլիսի 30-ը, ինչի կապակցությամն ճանաչվել է անվճարունակ: Վարկանիշային գործակալությունը չի մանրամասնել, թե ինչն է բերել Կոնգոյին դեֆլտի, սակայն հայտնի է, որ երկիրը հենվում է նավթի արտահանման վրա, որի գինը վերջին տարիներին կտրուկ նվազել է:

2015թ-ի սեպտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամը նշել է, որ երկիրը հզոր հարված է ստացել նավթի գների պատճառով:

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով