Կոմպրոմատ Արտակ Դավթյանի դեմ

Սեպտեմբերի 11-ին, երբ համացանցում հայտնվեց ԱԱԾ պետի և ՀՔԾ ղեկավարի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, բոլորի ուշադրությունը գրավեց խոսակցության այն հատվածը, որտեղ նշված պաշտոնյաները խոսում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին և քննարկում էին, թե ինչ պետք է անի գործը քննող դատավորը։

Իհարկե, խոսակցության այդ հատվածը կարևոր էր, բայց մեր ուշադրությունը գրավեց հեռախոսազրույցի մեկ այլ հատված ևս։  Հեռախոսազրույցի վերջում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հիշատակում է ևս մեկ անձի, ում վերաբերյալ ևս իրավապահ մարմինները աշխատանքներ են իրականացնում։ Ահա հեռախոսազրույցի այդ հատվածի սղագրությունը․

«Վանեցյան- Իսկ բանը, իսկ էն բանին էլ ըտեղ մի բան արա, էն…

Խաչատրյան- Հա, էն որ ասիր:

Վանեցյան-Խաչատուրովի տեղակալի:

Խաչատրյան-Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ էլի:

Վանեցյան-Հա, տեղակալն ա օպերատիվ մասով»:

Խոսակցության այս հատվածը հետաքրքիր է նրանով, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին  պետի օպերատիվ գծով տեղակալն այս պահին ևս պետական բարձր պաշտոն է զբաղեցնում։ Խոսքը 2007 թվականին ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ նշանակված Արտակ Դավթյանի մասին է, ով հեղափոխությունից հետո 2018 թվականի մաիսի 24-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ։

Տպավորություն է, որ  «մի բան անելը» Արտակ Դավթյանի դեմ գործ պատրաստելն է, որը ամեն պահի կարող է գործի դրվել, եթե նա փորձի չենաթրկվել քաղաքական իշխանության հրահանգներին։ Այնպես որ, Արտակ Դավթյանը ևս կարող է մեղադրվել մարտի 1-ի գործով, եթե իհարկե որոշի դեմ գնալ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին։

Այս թեմայով