Կոմունիստները մեդալ են հանձնել Սերժ Սարգսյանին

14382_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, կենտկոմի քարտուղարներ Դոնարա Նալբանդյանի, Երջանիկ Ղազարյանի, կենտկոմի պլենումի անդամ Արմեն Եղիազարյանի և կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանի հետ, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտեցումները և սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ կուսակցության դիրքորոշումը:

 Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հանդիպման ժամանակ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը ՀՀ Նախագահին է փոխանցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ կուսակցության հուշամեդալը:

 


Այս թեմայով