Կողոպտել են ԱԺ պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին

6374247_orig«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ օրերս կողոպտել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնեցին, որ Սայաթ-Նովայի վրա գտնվող «Նուշիկյան» ասոցիացիայի գրասենյակից գումար են տարել։ Երեկ աշխատակիցները գրասենյակի դուռը հայտնաբերել են բաց, հավանաբար, կողոպուտը եղել է գիշերը։ Տարել են օրվա հասույթը՝ 2 միլիոն դրամից քիչ ավելի գումար։ Կասկածներ կան, որ գողությունն արվել է ասոցիացիայի աշխատակիցներից որևէ մեկի կողմից։ Այժմ քննություն է գնում։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել հենց Գարեգին Նուշիկյանից, սակայն վերջինս հերքեց այն՝ ասելով. «Ինձնից բան չեն գողացել»։ Ավելի ուշ մեզ փոխանցեցին, որ ԱԺ պատգամավորը կատարվածը հերքել է այն պատճառաբանությամբ, որ անձամբ իրեն չեն կողոպտել, և ինքն էլ ասոցիացիայով անձամբ չի զբաղվում՝ պատգամավորի կարգավիճակը թույլ չի տալիս։ Փաստորեն, գործարարները կրկին դարձել են գողերի թիրախը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 207 անգամ
 


Այս թեմայով