Կողմերն այսօր կփոխանակեն դիակները

28178Կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, այսօր ժամը 15:00-20:00-ն ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում պահպանվելու է կրակի դադարեցման խիստ ռեժիմ՝ երկու կողմերի զինծառայողների դիակները փոխանակելու նպատակով, տեղեկացնում է yerkirmedia.am–ը:
ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

 Կազմակերպության, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի ռազմական հարցերով օգնականները եւս ներկա են լինելու եւ հետեւելու են գործընթացին:

 

Դիտվել է 1,353 անգամ
 


Այս թեմայով