Կողմերը պետք է խուսափեն ԼՂ հակամարտության հետագա սրացումից. Բորդյուժա

HAPKՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգության առիթ է տալիս, և կողմերը պետք է խուսափեն հակամարտության հետագա սրացումից:

«Մենք մեծապես մտահոգված ենք Կովկասում տիրող իրավիճակով` հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, որտեղ առաջնագծում ծանր զենքեր ու տանկեր են օգտագործվում և զոհեր են գրանցվում», — ասել է Բորդյուժան:

Նա նշել է, որ ՀԱՊԿ երկրների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործվի, որպեսզի կանխվի իրավիճակի հետագա ապակայունացումը:

«Պետք է այնպես անել, որ այս հակամարտությունը չվերածվի լայնածավալ ռազմական բախումների», — ընդգծել է Բորդյուժան:

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի` 2016 թվականի ծրագրերում ընդգրկված են նաև Հայաստանում ՀԱՊԿ հատուկ աշխատանքային խումբ ձևավորելու լայնածավալ զորավարժություններ:

Դիտվել է 26 անգամ
 


Այս թեմայով