Կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զոր նահանգի աս-Սուսա գյուղի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին:

«Այո, այդպիսի բան տեղի է ունեցել, և այսօր կոալիցիայի ավիացիան մշտապես ռմբակոծում է անմեղ խաղաղ բնակիչների տները՝ այդպիսով օգնելով «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) գրոհայիններին», — հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:

Միևնույն ժամանակ Սիրիայի պետական հեռուստատեսությունը, հղում անելով տեղի աղբյուրներին, հայտարարել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին, սակայն տուժողների հստակ թիվը չի նշվում:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն երկուշաբթի հայտարարել էր, որ ամերիկամետ զորամիավորումներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Եփրատ գետի ափի երկայնքով:

Այս թեմայով