Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը. Արտակ Զաքարյան

Ազգային ժողովը մերժեց Ընտրական օրենսգրքի չհիմնավորված փոփոխությունները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ–ում կայացած քվեարկությանը։

«Կա տեսակետ, որ «Հանրապետականը» իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, որ կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունները բավարար պայմաններ կապահովեն բոլոր մասնակիցների համար:

Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանություններն ընդհանրապես չեն կարևորում և լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը:

Այս թեմայով