Կճոյանը ցանկացել է «օրենքով գող» դառնալ. նրան ձերբակալել են

51072Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց, որ ոչ մի կապ չունի օֆշորային սկանդալի հետ, որտեղ խոսվում է նաեւ նակին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցության մասին:

Լրագրողների դիտարկմանը, որ իր անունը հոլովվում է այդ գործի հետ, Կճոյանն ասաց, որ լրագրողներն էլ են հոլովում, այնուհետեւ շարունակեց. «Ձեր հարցերին ես լուրջ չեմ վերաբերվում»:

Իսկ հանրության կարծիքը՞՝ հարցրեց լրագրողներից մեկը. «Դու հանրության ներկայացուցիչ չես»,- պատասխանեց Նավասարդ Կճոյանը: Վերջինիս դուր չեկան լրագրողների հարցերը եւ փորձեց հեռանալ՝ ասելով. «Դուք ինձ ձանձրացրիք, խելոք եղեք»:

Ի՞նչն է ստիպում Նավասարդ Կճոյանին իրեն պահել աշխարհիկ, ոչ օրինապաշտ քաղաքացու նման: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել Կճոյանի երիտասարդ տարիների գործունեության մեջ: Ինչպես տեղեկացնում են Կճոյանին դեռ երիտասարդ տարիքից ճանաչողները՝ նա երիտասարդ տարիներին ցանկացել է «օրենքով գող» դառնալ, սակայն ինչ-ինչ հանգամանքներ խանգարել են նրան:  Նա լայն կապեր է ունեցել և հիմա էլ ունի կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ: Ճիշտ է Կճոյանը չի կարողացել դառնալ «օրենքով գող», սակայն նա իր ապրելակերպը նմանեցրել է նրանց ապրելակերպին:

Հետաքրքիր հրապարակումներ մենք գտանք նաև Կճոյանի ոչ վաղ անցյալի գործունեության մասին: Այսպես, 2015 թվականի նոյեմբերի 15-ի իր հրապարակումներից մեկում «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է, որ 1995 թվականին Նավասարդ Կճոյանը ձերբակալվել է՝ զենք պահելու մեղադրանքով: Իսկ մի քանի տարի առաջ, երբ Մայր Աթոռ ս. Էջմիածնի հրավերով Հայաստան էր ժամանել Կ. Պոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, օդանավակայանից Էջմիածին գնալու ճանապարհին Կճոյանի ավտոմեքենան հավասարվել է պատրիարքի մեքենային, Կճոյանը կատակով ատրճանակը հանել է պատուհանից եւ ուղղել պատրաարքի կողմը, ինչից վերջինս ուշագնաց է եղել։

Ի դեպ զենքի հետ կապված պատմությունը, նույն թերթի հետ զրույցում  հաստատել է նաև Կճոյանը՝ ավելացնելով, որ իրականում զենքն իրեն չի պատկանել:

Դիտվել է 1,043 անգամ
 


Այս թեմայով