Կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով. Վանո Սիրադեղյանի կանխատեսումը

Vano-3Այս ընթացքում ակտիվ են քննարկումները Արցախի խնդրի շուրջ: Իշխանական որոշակի շրջանակներ կարծում են, որ անհրաժեշտ է հողեր հանձնել և այդպիսով ձեռք բերել խաղաղություն: Հանրությունը ընդդիմանում է այս տեսակետին և հայտարարում, որ հողեր հանձնողին ամենախիստ կերպով են պատժելու: Այսօրվանից 15 տարի առաջ հողեր հանձնելու մասին իր տեսակետն էր հայտնել ականավոր քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը: Հետաքրքիր է իմանալ, թե նա ինչ կարծիք ուներ այս մասին և իր կարծիքով ինչ մեխանիզմով էին պատրաստվում հողեր հանձնել:

«Կարող կուսակցությունները չեն միջամտում, իշխանության չեն հավակնում ոչ թե այն պատճառով, որ վախենում են, այլ որ առաջնորդվում են «Շունը սատկացնողին են քարշ տալ տալիս» իմաստնությամբ: Ոչ ոք չի ուզում նրանց «դե յուրե» ծախած հողի՝ «դե ֆակտո» հանձնողը լինել: Բայց կա մի հանգամանք, որը մնացողներին պիտի խորապես անհանգստացնի: Բանն այն է, որ որեւէ կուսակցություն, նույնիսկ հարյուրամյա, չի կարող 100 տարում 2 անգամ երկիր հանձնել: Այսինքն կարող է նաեւ երկրորդ անգամ, բայց երեք պարտադիր պայմանով.
1. պետք է չկորցնել «համազգային թեկնածուի» վրայից թռնելու պահը
2. պատմության կեղծումը պետք է իրագործել նախապես, ոչ թե դարասկզբի նման հետին թվով
3. հողերը պիտի հանձնել միայն արյունով

Սա նշանակում է, որ որոշման տեխնիկական մասը չի կարելի իրագործել «պարտվողական» եղանակով եւ հրամայել զորքերը դուրս բերել: Նախ ճիշտ չէ, հետո՝ հրամանը կարող են չկատարել: Այդ պատճառով էլ գործը կձգեն՝ որքան տարի որ հնարավոր եղավ, մինչեւ որ բանակն ու թիկունքը կազմալուծված լինեն: Բայց կազմալուծվելը բավական չէ: Պատմության համար կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով։ Ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից։ Հավանական դաշնակիցը չի գա, եւ կստացվի ամեն անգամվա պես․ դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետեւ թշնամին Էջմիածին չմտավ: Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով… Բայց դա արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա»,- 2001 թվականի այս օրերին գրել էր Վանո Սիրադեղյանը

Դիտվել է 1,819 անգամ
 


Այս թեմայով