Կհաստատե՞ն Խաչատուրովի թեկնածությունը. «ժողովուրդը»

Խաչատուրով«ժողովուրդը» գրում է «Վաղը Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը, որտեղ նախագահող երկիրը Հայաստանն է: Ենթադրվում է, որ այդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հենց այդ նիստի ընթացքում էլ պետք է տեղի ունենա ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակումը, որը ռոտացիայով անցնում է Հայաստանին: «Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 5-ին գրել էր, որ այդ պաշտոնի համար Սերժ Սարգսյանը մտադիր է առաջարկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, հոկտեմբերի 3-ից անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Յուրի Խաչատուրովի թեկնածությունը: Ըստ ամենայնի` ՀԱՊԿ խորհրդի անդամները կհաստատեն Խաչատուրովի թեկնածությունը, քանի որ նա համարվում է պրոռուսական դիրքորոշում ունեցող զինվորական:

Դիտվել է 230 անգամ
 


Այս թեմայով