ԿԿրկնակի հետապնդում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ

231694281387109947Վարչական դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 16-ին տեղի կունենա ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժինն ընդդեմ «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի վարչական գործով առաջին նախնական դատական նիստը:

Ոստիկանությունը պահանջում է Ա.Կիվիրյանին ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված վարչական պատասխանատվության, գրում է pastinfo.am-ը:
Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանի հանդեպ ոչ միայն վարչական իրավախախտման ակտ է կազմվել, այլ նա նաև Հատուկ քննչական ծառայության կողմից ներգրավվել է որպես մեղադրյալ. քննչական մարմնի տրամաբանությամբ, իրեն իսկ մարմնական վնասվածքներ հասցնելով՝ Ա.Կիվիրյանը ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն է գործադրել և հանցագործության մասին սուտ մատնություն արել:
Ա.Կիվիրյանը մեղադրանքի առաջադրումը համարում է քաղաքական հետապնդում ու հալածանք՝ իր հասարակական, լրագրողական ու իրավապաշտպան գործունեության համար:
Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով