Կլինի աղոթք, բայց ոչ իշխանափոխություն

Նախագահական ընտրություններից ցայսօր հայաստանյաraffi-hovhannisyanն ընդդիմական բարիկդում տեղի են ունենում վերաձեւություններ, որոնց նպատակը ներկայիս իշխանությունների տապալումն է եւ նոր իշխանության հաստատումը:
Իշխանափոխությունը  քաղաքագիտության տեսակետից իրենից ենթադրում է որոշակի գործողությունների շղթա ,որի շնորհիվ փոխվում է իշխանությունը:Նախ լինում է կոնկրետ պահանջ հասարակության մեծամասնության կողմից,ապա միջոցառումներ,որոնք համակարգվում են ինքնաբուխ ստեղծված պայքարի առաջնորդների կողմից, որից հետո իշխանությունը կամ հրաժարակն է տալիս, կամ նրա իշխանությունը վերացվում է արհեստական մեթոդներով:
Հայաստանյան իրականությունում գոյություն ունեցող համաժողովրդական «բողոքի» ալիքի մասին է խոսում արտագաղթը, իշխանական առանձին մարմինների աշխատանքից բողոքի նորմայից ավելի շատ դեպքերը:
Սակայն դժգոհությունները համակարգող եւ հանգուցալուծում տվող ընդիմության ճակատ ցայսօր Հայաստանյան իրականությունում երեւան չի եկել:Դրա պատճառը թերեւս ընդդիմություն կազմող քաղաքական ուժերի առանձին «փառքին հասնելու» ձգտումն է :Դրա վառ վկայությությունը անընդմեջ կազմակերպվող բողոքի ակցիաներն են,որոնց կազմակերպվում են հաճախ ,սակայն մի ուժի կողմից եւ փոքր մասշտաբով:
Բողոքի ամենամեծ ալիքը բարձրացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը  նախագահական ընտրությունների ժամանակ,սակայն հանգուցալուծումը տարօրինակորեն Հովհաննիսյանը գտավ ոչ թե իշխանափոխության,այլ ՝ մոմ վառելու եւ աղոթելու մեջ:
Կամզակերպվող մանր բողոքի ակցիաներից հետո ՀՀ ընդդիմությունը նոյեմբերի 29-ին որոշել է բողոքի միասնական ձայն բարձրացնել:Այսօր վաղ առավոտվանից քաղաքի տարբեր վայրերում բաժանվում են  վերոհիշյալ օրը բողոքի դուրս գալու կոչեր:Այս անգամ սակայն պայքարը գլխավորելու է  ԱԻՄ-ը ՝  Հայրիկյանի գլխավորությամբ,որին միացել են նախախորհրդարանը եւ Ժառանգությունը:Ըստ հավաստի աղբյուրների ժառանգության եւ նախախորհրդարանը օգնությունը սիմվոլիկ է,եւ բողոքի ակցիայի հիմքը լինելու է հենց ինքը Հայրիկյանը:Հայրիկյանը իր բողոքը նախատեսում է իրականացնել Ազատության հրապարակում մի քանի ժամ խոսելու ձեւով:Այսինքն վերջինս որդեգրում  է մինչ այժմ եղած ելույթով սահմանափակվող պայքարի գործելաոճը, որի «հանգուցալուծումը» կլինի կամ հրապարակային աղոթքը կամ զգացմունքային  բողոքի այլ ձեւ,բայց ոչ երբեք իշխանափոխությունը:

 


Այս թեմայով