Կլինեն նոր ձերբակալություններ. ԶԼՄ-ների նկատմամբ կուժեղանա ճնշումը

՜Սերժ Սարգսյանը արդեն իսկ հայտարարել է, որ դեմ չի լինի վարչապետ լինելուն, եթե իշխող կոալիցիան առաջադրի իրեն, սա փաստացի հաստատում է
, որ հենց ինքն էլ կզբաղեցնի այդ պաշտոնը:

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը ցնցումների աղբյուր է Հանաստանի համար ու պարզ է, որ իշխանություններն էլ հասկանում եմ, որ ապրիլի 9-ից հետո երկրում կարող է անկառավարելի իրավիճակ ստեղծվել: Իշխանությունների վախը առավել ակնառու դարձավ հատկապես Ժիրայր Սեֆիլյանի վերջին հայտարարությունից հետո, որում փաստացի ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ իրենց բանտարկելով իշխանությունները չեն չեզոքացնում հնարավոր ուժային գործողությունները, որին կարող են դիմել իրենց համակիրները:

Եվ, ահա, այս ամենի համատեքստում արժանահավատ են դառնում այն տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք մեր աղբյուրներից՝ իշխանությունները ապրիլի 9-ից հետո ամենատարբեր պատճառներով կձերբակալեն մի շարք ընդդիմադիր գործիչների և կուժեղացնեն ոչ իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցների նկատմամբ ճնշումը:

Կարճ ասած, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո «տուն տունիկ» չեն խաղալու և չեն ձևացնի, թե ժողովրդավար իշխանություն են:

 


Այս թեմայով