Կլինենք հզոր` մեր շահերը կկարողանանք առաջ տանել. Թևան Պողոսյան

«Մենք դառնում ենք այն պետությունը , որը իր առջև դնում է նպատակ և սկսում է այն լուծել, եթե դառնանք այդպիսին ամեն բան հնարավոր կլինի: Հայաստանը պետք է առաջ շարժվի միայն և միայն իր սեփական շահերով»,- Politik.am-ի հետ զրույցում,  նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, խոսելով Արցախի հարցի բանակցությունների վերսկսման, և Ալիև-Փաշինյանը հանդիպման հնարավորությունների մասին:

Անդրադառնալով հարցին` Արցախի վերադարձը բանակցային սեղան, որքանով է հնարավոր, երբ  Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին,Պողոսյանը ասաց , որ տարիքը, գիտելիքները, փորձը, երբ ժամանակին ԱՄՆ-ում Արցախի ԱԳՆ-ի աշխատակից էր, թույլ են տալիս հիշել այն ժամանակները, երբ Արցախը մասնակցում էր բանակցություններին :

«Եթե մեկ անգամ դա եղել է, հիմա ինչ է եղել, որ դա նորից չլինի: Հիշում եմ նաև, որ բազմիցս Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ` այո’ , ուշ թե շուտ  Արցախը միանալու է, բանակցային գործընթացին»,-ընդգծեց Թևան Պողոսյանը ավելացնելով , որ պետք է հասկանաք նաև, մի քանի խնդիրներ` 2011թ.-ին մայիսին, հունիսին ` Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը մոռանում ենք, թե  սպասում ենք կյանքի կոչվի, որից հետո կսկվեն բուն հիմնախնդրի մասին բանակցությունները:

«Ճիշտ դիվանագիտությամբ, եթե կարողանանք մեր առջև դրված նպատակի ուղղությամբ գնալ, աշխատել և չարչարվել, ապա կհասնենք մեր ուզածին »,-նշեց Պողոսյանը:

Մեր զրուցկացի համոզմամբ, եթե բոլորս լինենք մեր տեղում և մեզնից հասնող քայլերը կատարենք, ապա կունենաք մեր երկրի համար շահեկան արդյունք. «Ամեն մի ինստիտուտ ունի իր բաժին  դերակատարումը այս խնդիրների լուծման համար այդ թվում և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Վստահ եմ` պարոն Սարգսյանը , այն ամենը,  ինչը որ կհամարի իր բարձր հեղինակության և կարողությունների ներքո` անելու է »:

Ամփոփելով զրույցը Արցախի խնդրի լուծումների և սպասելիքերի մասով` Պողոսյանն ասաց.«Կլինենք հզոր` մեր շահերը կկարողանանք առաջ տանել, այսինքն մեզ պետք է հզորանալ:

Պետք է հասկանալ, հնարավորը իրական դարձնելու համար մեզ որքան ժամանակ է հարկավոր, միաժամանակ այլ ոլորտներում հզորանալ, հասկանալ դիմացինը ինչ քայլերով է առաջ գնում և ճիշտ մարտահրավերները հաշվարկել, պատրաստվելով այդ մարտահրավերների դիմակայմանը»:

 

 


Այս թեմայով