Կիևում ցուցարարները բարիկադների բարձրությունը հասցրել են 4 մետրի

1386834508,1888Կիևի Անկախության հրապարակում ցույցի դուրս եկած ընդդիմության կողմնակիցները մեկ գիշերում բարիկադների բարձրությունը մեծացրել են` հասցնելով 3-4 մետրի: Այդ բարիկադները պաշտպանում են ցուցարարների կողմից վերահսկվող Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնը:

Բարիկադները կառուցում են սառույցից և ձյունից, որոնցով լցնում են շինարարական պարկերը: Այս պահին Կիևում ջերմաստիճանը բարձրացել է, և ձնհալք է սկսվել:

Հավելենք, որ այս գիշեր Մայդանում իրավիճակը հանգիստ է եղել: Շուրջ 5000 ցուցարարներ մնացել են Անկախության հրապարակում: Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից:

«Ոչ ոք չի խախտում խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքը: Սակայն չի կարելի արհամարհել այլ քաղաքացիների իրավունքներն ու օրինական պահանջները: Մայրաքաղաքի բնականոն կյանքը չպետք է խախտվի»,- ընդգծել են գերատեսչությունում:

 


Այս թեմայով