Կիևում որոշվում է Ուկրաինայի ապագան

Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է Ուկրաինայում կատարվող իրադարձություններին և  հորդորել է Արևմուտքի պետություններին սատարել Ուկրաինայի ընդդիմությանը: Սահակաշվիլին պնդել է, որ Կիևում տեղի ունեցող իրադարձություններն ավելին են, քան կոռումպացված կառավարությամբ մարդկանց դժգոհության արտահայտությունը:

Միխեիլ Սահակաշվիլի խոսքով, Ուկրաինայում տեղի է ունենում «21-րդ դարի աշխարհաքաղաքական առաջին հեղափոխությունը», երկու գաղափարախոսությունների՝ ժողովրդավարության վրա հիմնված արևմտյան, և այլախոհության և բռնատիրության միջոցով նախկին Խորհրդային Միության վերականգնմանն ուղղված «պուտինյան» գաղափարախոսությունների բախումը:

Նշենք, որ այժմ Կիևում՝ Եվրոմայդանում սպասման մեջ են ցուցարարները:

Դիտվել է 16 անգամ
 


Այս թեմայով